Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը մտադիր է արհեստական ինտելեկտի համատարած տեխնոլոգիա ներդնել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, որը կկրճատի դրանց հայտնաբերման ժամանակը մինչև 2 րոպե: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին:
Արհեստական ինտելեկտը կօգտագործվի նախարարության մշակած ծխի հեռավոր հայտնաբերման և հրդեհի վաղ նախազգուշացման համակարգում և թույլ կտա ավելի արագ ուղարկել հրշեջ բրիգադներ՝ այն մարելու համար:
«Տեխնոլոգիան կօգտագործվի անտառներում պահակային աշտարակների վրա տեղադրված խցերում։ Նման տեսախցիկները կարող են 2 րոպեում 20 կմ հեռավորության վրա ծուխ հայտնաբերել։ Երբ անտառում ծուխ հայտնվի, մենք արհեստական ինտելեկտի միջոցով տեղեկատվություն կստանանք դրա մասին։ Այսպիսով, մենք անմիջապես կորոշենք, թե որտեղ է բռնկվել հրդեհը և կկարողանանք այնտեղ ուղարկել մոտակա հրշեջ բրիգադին»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարը։
Ներկայում ազդարարման համակարգը տեղադրված է Միջերկրածովյան Անթալիայի եւ Մուղլեի Նահանգներում, որոնք ամենաշատը տուժել են 2021 թվականի ամռանը անտառային հրդեհներից: Այդ համակարգի շրջանակներում ստեղծվել է 76 «խելացի պահակակետեր», որոնք կառավարվում են առանց անձնակազմի, և 103 աշտարակներ՝ տեսախցիկներով։ Արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման շնորհիվ տեսախցիկները կարող են տագնապի ազդանշաններ ուղարկել իշխանություններին՝ ծխի հայտնաբերման դեպքում տեքստային կամ մուլտիմեդիա հաղորդագրության միջոցով: Յուրաքանչյուր աշտարակ կարող է սկանավորել մինչև 50 000 հեկտար տարածք երկու րոպեում և կարող է հրդեհի ճշգրիտ կոորդինատները փոխանցել հրշեջ բրիգադի կանչին։
Անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում անտառային հրդեհների աննախադեպ աճ էր գրանցվել, ուժեղ քամիներն ու էքստրեմալ ջերմաստիճանները խոչընդոտում էին դրանց մարմանը։ Տարերային աղետի զոհերի թիվը հասել է 8-ի, տուժել է ավելի քան 850 մարդ: