Microsoft – ը ներկայացրել է Skype-ի «բարելավված, արագ, կայուն և ժամանակակից» տարբերակի գործարկման ծրագրերը: Ընկերությունը կլսի օգտատերերի կարծիքները և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կսկսի փոփոխություններ կատարել ծառայության արդիականացման համար:
Փոփոխությունները կսկսվեն տեսազանգերի ռեժիմի միջերեսից. կհայտնվեն նոր թեմաներ և ձևավորման ոճեր։ Օգտատերը նաև կարող է իրեն տեսնել գլխավոր էկրանին՝ խոսակցության ժամանակ (ցանկության դեպքում այդ գործառույթը հնարավոր կլինի թաքցնել)։ Կոնֆերանսի մասնակիցների անուններով բոլոր պատուհանները կտեղադրվեն ցանցում՝ անկախ նրանից՝ նրանք ակտիվացրել են տեսախցիկը, թե ոչ։
Microsoft-ը նաև նախատեսում է ավելացնել «Միասին» նոր ռեժիմը, որը տեսաժապավենի բոլոր մասնակիցներին դնում է մեկ վիրտուալ տարածության մեջ՝ միասնական դիզայնի ոճով: