Հնդկաստանում կայացած «Seaside Startup Summit»-ի շրջանակում hայկական Docus ստարտափն օրերս 250 000 ԱՄՆ դոլարի ներդրում է ներգրավել։ Ներդրումը կատարել է Triple S Ventures վենչուրային ֆոնդը։
Docus-ի մշակած հեռաբժշկության հարթակի շնորհիվ Հնդկաստանի, ապագայում նաև զարգացող այլ երկրների հիվանդանոցները կարողանալու են կապվել Եվրոպայի և ԱՄՆ-ի ավելի քան 250 լավագույն բժիշկների հետ։ Այս մասին տեղեկացրել է Seaside Startup Summit-ի համահիմնադիր Ավագ Սիմոնյանը:
«Սա լավ օրինակ է հայկական ստարտափ էկոհամակարգի համար, քանի որ այս թիմը կարծես թե առաջին ստարտափն է, որը թիրախավորել է հնդկական շուկան։ Վստահ եմ՝ առաջիկայում շատ մեծ քայլերով առաջ են ընթանալու նաև SSS-ի ընթացքում ձեռք բերված կապերի շնորհիվ»,- գրել է նա՝ հավելելով, որ սա Triple S VC-ի 2023-ին արված առաջին, իսկ առհասարակ՝ 6-րդ ներդրումն է: