Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը, պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:
Ըստ նույն աղբյուրի՝ երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: