Երկու կողմի վագոն-տնակները պետք է հեռացվեն, և ճանապարհը չպետք է փակվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննսիյանը:
Նա տեղեկացրել է, որ տեղադրված վագոն-տնակի հարցի առնչությամբ նամակ են հղել Lydian Armenia ընկերությանը և սպասում են պատասխանի: Ըստ քաղաապետի՝ տեղական իշխանությունները շինթույլտվություն չեն տվել, այժմ տվյալ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները:
Վարդան Հովհաննիսյանը շեշտել է, որ վագոն-տնակները պետք է տեղափոխվեն, իսկ հանքի պահպանները կարող են պայքարը շարունակել այլ խաղաղ միջոցներով:
Հիշեցնենք, որ Ամուլսարում արդեն երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Իրավիճակը լարվել է, երբ Lydian Armenia ընկերության աշխատակիցները տարածքում տեղադրել են իրենց վագոն-տնակները: