ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է, Մարալիկի, Արթիկի, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի շրջաններում ձյուն է տեղում։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։