Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի ծննդյան տարեդարձն է: Նա իր Facebook-յան էջում գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է.
«Շնորհակալ եմ բազմաթիվ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Այս պահին Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով։ Դժվար է այսօր առանց հուզմունքն ու ցավը թաքցնելու խոսել․․․ Բայց մեր քաղաքն ապրում է ու պետք է ապրի»:
Գրառմանը կից նա Ստեփանակերտից լուսանկարներ է հրապարակել: