Հայաստանում Իտալիայի դեսպանությունը օգոստոսի 9-ից վերսկսում է ընդունել բոլոր տեսակի վիզաների հայտերը:
Այս մասին հայտնում է «TLScontact Visa Application» կենտրոնը:
Իտալիայի կառավարությունը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, 2020 թվականի հոկտեմբերից՝ ի թիվս այլ երկրների, արգելել էր Հայաստանից ժամանող անձանց մուտքն Իտալիա։
Հիշեցնենք, որ մի շարք եվրոպական երկրներ ևս բացել են իրենց սահմանները ՀՀ քաղաքացիների համար: