Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մայրաքաղաքում այսօր, օգոստոսի 21-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր և վաղը երեկոյան ժամերին, 20-21-ը` կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: