Մայրաքաղաքում այսօր ցերեկը և նոյեմբերի 26-ին սպասվում է անձրև:
Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վ, նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը` առանց տեղումների եղանակ: