Մայրաքաղաքում դեկտեմբերի 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ:
Մարզերում դեկտեմբերի 8-ին, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: