Մայրաքաղաքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-ին սպասվում է անձրև:
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 15-ին, 16-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: