ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանում գրանցված ՀԿ-ների և լրատվամիջոցների համար հայտարարել է բաց մրցույթ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրով: Մրցույթին հատկացվող ընդհանուր գումարը կազմում է շուրջ 400 000 ԱՄՆ դոլար:
Հայտարարվել է, որ ընդունվում են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանմանը և քաղաքացիական կրթությանը միտված ծրագրային հայտեր: Դիմելու վերձնաժամկետը 2022 թվականի փետրվարի 21-ն է:
Հատուկ ուշադրության կարժանանան այն նախագծերը, որոնք միտված են նշված մեկ
և ավելի ուղղությունների.
– անկախ, բազմազան և բազմակարծիք լրատվական տիրույթի ձևավորում
Հայաստանում:
– քաղաքացիական մասնակցության, քաղաքական բանավեճի և սոցիալական պատասխանատվության զարգացման հարցում երիտասարդների ներգրավմանն ուղղված ջանքերի խթանում։
– աջակցություն այն նախաձեռնություններին, որոնք միտված են համացանցում
ազատության և թվային անվտանգության հմտությունների խթանմանը։
Պետքարտուղարությունը զգուշացնում է, որ այս ծրագրի ներքո չեն կարող ֆինանսավորվել. կուսակցական քաղաքական գործունեությունը, մարդասիրական օգնությունը և բարեգործական աշխատանքները,
գիտահետազոտական աշխատանքները, դրամահավաք արշավները, կոմերցիոն
նախագծերը, առևտրային աշխատանքները, համաժողովներն ու օտարերկրյա անհատական
գործուղումները, հիմնականում կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների
զարգացմանն ուղղված նախագծերը:
Կատարման տևողությունը 3-12 ամիս է: Ֆինանսավորվելիք նախագծերի քանակը՝ առավելագույնը 15՝ կախված նախագծերի բյուջեից: Տրամադրվող գումարի չափը՝ նվազագույնը 5 000, առավելագույնը 50 000 ԱՄՆ դոլար է: Ֆինանսավորումը կապահովվի կա՛մ դրամաշնորհի, կա՛մ համագործակցության
պայմանագրի ներքո: Համագործակցության պայմանագիրը կկիրառվի այն դեպքերում, երբ
նախագծում նախատեսվում է Միացյալ Նահանգների դեսպանատան զգալի
ներգրավվածություն: