Երևանում հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Հունվարի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։