Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ պոլիէթիլենային տոպրակների որոշ տեսակների վաճառքն արգելելու մասին օրենքը: Ինչպես կառավարության հունվարի 5-ի նիստին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԻՄ-երը ևս պետք է ակտիվորեն ներգրավվեն այս գործընթացում և ապահովեն օրենքի իրականացումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ ժամանակի ընթացքում պետք է ընդհանրապես հրաժարվել պոլիէթիլենից և դուրս մղել պոլիէթիլենային տոպրակները մեր առօրյայից, չէ՞ որ մարդիկ այդ տոպրակներն օգտագործում են 1-2 ժամ, ապա դրանք հայտնվում են բնության մեջ ու էական վնաս հասցնում։
Մանրամասները՝ տեսանյութում։