Հայ-ադրբեջանական սահմանին արևելյան ուղղությամբ գիշերը հանգիստ է եղել, այս պահին էլ իրավիճակը կայուն է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նրա պնդմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Կարեն Սարգսյանը նշեց, որ գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։
«Հակառակորդը հրետանի է կիրառվել, ինչպես նար ԱԹՍ-ներ, այդ մասին հավաստող լուսանկարներ ունենք»,- աասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հունվաի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։
Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։
Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի, կան նաև վիրավորներ։