Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Փետրվարի 5-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը, փետրվարի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Փետրվարի 6-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային 2-5մ/վ:
Փետրվարի 5-ին, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի և 6-ի գիշերը կնվազի 8-10, ցերեկը՝ 4-6 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։