Տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց: Քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չստացավ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Գործադիրից հայտնում են, որ այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիրն արդեն լուծվել է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Կառավարությունից վստահեցնում են, որ դրան կից առանձին մասնաշենքը հիմա վերանորոգում են, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ առավել բարվոք պայմաններում ապրեն։
Հիշեցնենք, որ Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները տարեսկզբին բողոքի ակցիա էին իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց: Կացարանը հունվարի 1-ից փակվել էր, և ըստ նոր որոշման՝ բնակիչները պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամաս, սակայն նրանք հրաժարվում էին դուրս գալ Վարդաշենի իրենց կացարանից և տեղափոխվել նոր կացարան:
Դեկտեմբերի 31-ին սոցապնախարարը ոստիկանների հետ գնացել է Վարդաշենում գտնվող անօթևանների կացարան և պահանջել, որ շուրջ 93 բնակիչ լքի բնակության այդ վայրը։
Մանրամասները՝ տեսանյութում: