Լեհաստանի Գլիվիցե քաղաքում՝ «Arena Gliwice»-ի բեմում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի եզրափակիչը:
Մրցույթին մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։ Մեր պատվիրակը՝ Կարինա Իգնատյանը, հանդես եկավ «Colors Of Your Dream» երգով՝ 15 համարի ներքո։
Մանկական երգի հայաստանյան պատվիրակ Կարինան փայլուն ելույթ ունեցավ՝ ներկայանալով գունեղ և հետաքրքիր շոու-ծրագրիով։ Կարինային բեմում ուղեկցում էին 4 պարուհիներ։
Րոպեներ առաջ ամփոփվեցին քվեարկության արդյունքները։ Քվեարկության արդյունքում, հավաքելով 115 միավոր, Կարինան զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։
Մանկական երգի միջազգային մրցույթում այս տարի կրկին հաղթանակ տարավ հյուրընկալող երկիրը՝ Լեհաստանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ղազախստանը։
Նշենք, որ այս տարի քվեարկության կարգում փոփոխություններ էին կատարվել․ մեր պատվիրակի օգտին կարող էին քվերակել նաև Հայաստանից։
Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 8 միավոր ստացավ Ավստրիալիայից, 5-ական միավոր՝ Ֆրանսիայից և Ղազախստանից, 10-ը Ռուսաստանից, 6-ական միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից և Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իսպանիայից և Վրաստանից, 3-ական միավոր Բելառուսից և Լեհաստանից, 2 ձայն՝ Մալթայից, 4-ական միավոր՝ Ուկրաինայից ու Պորտուգալիայից։
Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Նիդերլանդներին:
Մրցույթն անցկացվեց «Կիսենք ուրախությունը» (Share the Joy) նշանաբանի ներքո։