Սիրիայում հայ սակրավորների կողմից ականազերծվել է 112 հազար քառակուսի մետր տարածք
Այս մասին Սիրիայում ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Սիրիայում հայկական մարդասիրական խումբը։
Հանդիպման ընթացքում հայ փորձագետները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքների արդյունքները՝ հանձնելով կատարված աշխատանքների հավաստագրերն ու քարտեզները Հալեպի նահանգային իշխանություններին։
Ականազերծված 112 հազար քառակուսի մետր տարածքից 90 հազար քառակուսի մետրը պատկանում է 2 մաքրված ականադաշտի:
Աղբյուրը հայտնում է, որ այժմ հայ սակրավորները ականազերծման աշխատանքներ են իրականացնում 3-րդ ականադաշտում:
Այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը իր ֆեյսբուքյան էջում։