Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ին սպասվում է անձրև։
Մինչ ապրիլի 6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ապրիլի 5-ին, 6-ի և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 3-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։