Ապրիլի 6-ին՝ ժամը 08։15-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
Ժամը 10։30-ին հայտնաբերվել է քաղաքացի Է․ Փ․-ի դին․ փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին՝ ժամը 10։49-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել էր, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։
Փրկարարները գետի երկայնքով իրականացրել էին որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։ Ապրիլի 4-ին՝ ժամը 09։25-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 19։42-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին կրկին անարդյունք։
Ապրիլի 5-ին՝ ժամը 07։15-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Աճանան գետի մոտակայք էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 19։20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին անարդյունք։ Որոնողական աշխատանքներին մասնակցել էին ոստիկանության Կապանի բաժնի 30 աշխատակից և 10 քաղաքացի: