44-օրյա պատերազմում զոհված Լևոն Միրումյանի մայրը որդի է ունեցել։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Այսօր՝ ապրիլի 7-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոս Լևոն Սամվելի Միրումյանի եղբայրը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ պատերազմի առաջին իսկ օրվանից Միրումյանը մասնակից է եղել Ջաբրայիլի պաշտպանությանը։ Չարաբաստիկ արկի հարվածից Լևոնն ու իր չորս ընկերները հոկտեմբերի 2֊ին խրամատում անմահացան։