Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում կազմակերպվել էր «ՍՄԱՐԹամեջ» հանդիսավոր միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով նման կենտրոնների մասին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսի կենտրոնների դերը շատ կարևոր է հասարակության զարգացման գործում։
«Այսպիսի կենտրոնների դերը հենց դրանով է բացառիկ, որ մենք օգնում ենք մեր երեխաներին, որպեսզի հավատան իրենց, որ Հայաստանի քաղաքացին առաջին հերթին պետք է հավատա ինքն իրեն, մնացածները` նախարարները, պատգամավորներն ընդամենը իր ատացոլանքն են»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։