Զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, այսօր դադարեցրել է հացադուլը, որն անցկացնում էր Ազատության հրապարակում։
Իր հայտարարության մեջ նա հայտնել է, որ դադարեցրել է հացադուլը զոհված զինծառայողների մյուս ծնողների կոչով։ Ավետիսյանը նաև վստահեցրեց, որ շարունակելու է պայքարը։
Միսակ Ավետիսյանն ապրիլի 25-ից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կալանքը։