Արման Երեմյանը Հադրութից է: Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո սպիտակ բանակի մարտիկը մեկնել է Հադրութի հիվանդանոց:
Նա սովորում է ԵՊԲՀ-ում:
«Պատերազմի լուրը լսելուց հետո միանշանակ, առանց քննարկելու որոշեցի գնալ հայրենիք»,-պատմում է Արմանը՝ նշելով, որ պատերազմի օրերին շատ դաժան պահեր են եղել, երբ գիտակցել է, որ անզոր է իր հասակակից զինվորի կյանքը փրկել:
Արման Երեմյանը պարգևատրվել է Արիության մեդալով: