Օգոստոսի 28-ի առավոտյան 81 տարեկան հասակում մահացել ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Այս մասին հայտնել են հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ:
Խաչիկ Ստամբոլցյանը ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 15-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող: Եղել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր: