Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 15-18-ը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 15-18-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ին հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև: