Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է «Հարյուր գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման մասին, ասվում է գործակալության կայքում։
Նշվում է, որ մրցույթը կանցկացվի հետեւյալ անվանակարգերում՝ ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, քիմիական գիտություններ, գյուղատնտեսական գիտություններ, ռազմական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ։
Հստակեցվում է, որ մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան քաղաքացիներ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև հեղինակային խմբեր։
«Հինգ լավագույն գաղափարների հեղինակները կստանան դրամական պարգև՝ 500 000 դրամի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։ Դիմումները պետք է ուղարկել [email protected] էլ. Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել նախարարության կայքում (www.escs.am):