Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերն ուղղել դրանց ներկայիս տերերի դեմ, եթե նրան անհրաժեշտ լինի ապահովել իր անվտանգությունը։
РИА Новости -ի փոխանցմամբ՝ TV100 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Baykar ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը:
Թուրք գործարարին հարցրել են, թե ինչ կլինի, եթե անօդաչու թռչող սարքեր գնած երկիրը դրանք կիրառի Անկարայի դեմ։
«Մենք գիտենք, որ դրանք բարձր տեխնոլոգիական սարքեր են, և մենք այդ բարձր տեխնոլոգիական սարքերը վերազինում ենք ծրագրային ապահովմամբ: Միայն նրանք, ովքեր մշակում են այդ տեխնոլոգիան, գերիշխում են ծրագրային ապահովման վրա», – Բայրաքթարի խոսքը մեջբերում է Yeni Akit թերթը։
Նրա խոսքով՝ Baykar ընկերությունը սերտ հարաբերություններ է հաստատել այն երկրների հետ, որտեղ ԱԹՍ է վաճառում։ Այդ պատճառով թուրքական արտադրողը գործընկերների կողմից հարձակման չի սպասում։