Հայաստանի մարզերում ապրիլի 18-ին սպասվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավաարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Երևանում ապրիլի 18-ին սպասվում է ամպամած, առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 19-21 աստիճան։ Գիշերը կդիտվի 9-11 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 23-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 29-31 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-25 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 18-ին կանխատեսվում է պարզկա, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 15 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 3 մ/վրկ արագությամբ: