Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, ապա մարտի մեկից հետո 75-ից 80 օրվա ընթացքում Հայաստանի բնակչության մոտ 89 տոկոսը կլիներ վարակված։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Մենք արդեն իսկ ունենք 532 հաստատված դեպք, 30 առողջացած, 3 մահվան ելքով դեպքեր, մինչ օրս իրականացված թեստերից 2533-ը տվել է բացասական արդյունք: Հայաստանում մարտի կեսերից ունեցել ենք կորոնավիրուսի լոկալ տարածում, վարակի տարածվածություն ունենք Երևանում և ութ մարզում տարածվածություն»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ իրականացվող բոլոր գործողություններն ունեն գիտական հենք։
Պարետի խոսքով՝ եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, 80 օրվա ընթացքում մեր բնակչության մոտ 89 տոկոսը վարակված կլիներ, միայն Երևանում կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր, սա այն պարագայում, երբ ոչ մի տիպի սահմանափակում չիրականացվեր, մինչդեռ սահմանափակումների պարագայում մեկ հոգին վարակում է մեկից քիչ անձի: