ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Գերմանիայի հետ սեպտեմբերի 5-ին կայանալիք խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շտուտգարտում։
«Առաջին մարզումն անցկացրեցինք Շտուտգարտում։ Լավ տրամադրությամբ շարժվում ենք առաջ»,- գրել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունն ու հրապարակել մարզման լուսանկարները։
Հիշեցնենք՝ հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 22։45-ին։ Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարները։