Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները երեք մեդալ են նվաճել Վրաստանում ընթացող Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում:
Պարտվելով 55 կգ քաշային կարգի եզրափակչում՝ Նորայր Հախոյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Ռուդիկ Մկրտչյանը հաղթեց մրցակցին: 72 կգ քաշում Հրանտ Կալաչյանը ևս դարձավ բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ մեդալների համար պայքարում են Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը, Էդգար Թամազյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, Արման Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):