Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով ակումբի պաշտոնական հայտարարությանը։
Բացի դրանից, թեստերի դրական արդյունքներ են ստացել իսպանացի դարպասապահ Սերխիո Ռիկոն, իսպանացի պաշտպան Խուան Բերնատը, ինչպես նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Նաթան Բիտյումազալը:
Նշվում է, որ ֆուտբոլիստները պահպանում են ինքնամեկուսացման ռեժիմը։
Թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Մինչեւ հունվարի 9-ը նա բուժվում է Բրազիլիայում։ Նրա վերադարձը մարզումներին սպասվում է երեք շաբաթից։