Հայաստանի մարզիկները կմասնակցեն Պարալիմպիկ ձմեռային խաղերին «Մենք միասին ենք․ Սպորտ» խորագրով։ Այն տեղի կունենա Խանտի-Մանսիյսկում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Մարտի 18-ին Յուգրա Մեգա Սպորտ սառցե պալատում տեղի կունենա Պարալիմպիկ ձմեռային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Խաղերի ընթացքում կանցկացվեն դահուկավազքի, բիաթլոնի, սնոուբորդի, լեռնադահուկային սպորտի, սայլակներով կերլինգի և հետջ-հոկեյի մրցումներ, որոնք նախատեսված են Պեկինում (Չինաստան) XIII Պարալիմպիկ ձմեռային խաղերի ծրագրով, ասված է հաղորդագրության մեջ:
Մինչև մարտի 20-ը կայանալիք խաղերին կմասնակցեն մարզիկներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Տաջիկստանից և Ղազախստանից: Հայ մարզիկները կմասնակցեն նաև սնոուբորդի մարզաձևի մրցմանը։