Հունգարիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկ Արմեն Մելիքյանը, հանդես գալով 60 կգ քաշային կարգում, նվաճել է եզրափակիչ խաղի ուղեգիր:
Կիսաեզրափակիչ փուլում հանդես գալով Հունգարիայի ներկայացուցչի դեմ խաղում, հայ ըմբիշը 5:0 հաշվով հաղթանակ է տարել վերջինիս նկատմամբ
Եզրափակիչ հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին, որի ընթացքում Արմեն Մելիքյանը կպայքարի ոսկե մեդալի համար:
Հայ ըմբիշի ոսկե մեդալի համար կպայքարի Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլման Շարշենբեկովի դեմ խաղում: