Այսօր ռինգ դուրս կգան նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81կգ)։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է երկրորդ Եվրոպական խաղերը:
Այսօր պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս եկավ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը:
Հայազգի բռնցքամարտիկը 1/8 եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր իսպանացի Քրիստիան Վասկես, 1/4 եզրափակչում առավելության էր հասել բրիտանացի Կալում Ֆրենչի նկատմամբ` 3-2 հաշվով:
Կիսաեզրափակչում այսօր Կարեն Տոնականյանը մրցեց Բելառուսը ներակացնող Դմիտրի Ասանովի հետ: Մեր ներկայացուցիչը պարտվեց 1-4 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Նշենք, որ Եվրոպական երկրորդ խաղերը մեկնարկել են հունիսի 21-ին: Մինսկ-2019 30-ին: Հայաստանը ներկայացված է 37 մարզիկով 9 մարզաձևում: