«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 16-ին Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը բուժզննում է անցել։ Ապաքինման ժամկետի մասին չի նշվում։
Մխիթարյանն «Ինտեր» է տեղափոխվել այս տարվա հուլիսին։