Բրազիլացի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆրեդը խոսել է Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում իր թիմի հեռանկարների մասին. Նա ակնկալում է, որ Բրազիլիայի ընտրանին դուրս կգա կիսաեզրափակիչ, որտեղ կհաղթեն Արգենտինայի հավաքականին: Այս մասին հայտնում է ESPN-ն։
Ֆրեդը խոստովանել է, որ ցանկանում է տեսնել, թե ինչպես է արտասվում Ալբիսելեստայի առաջատար Լիոնել Մեսսին այս խաղից հետո։
«Ցանկանում եմ տեսնել Բրազիլիա-Արգենտինա կիսաեզրափակիչ։ Ցանկանում եմ տեսնել խառնաշփոթ, աղմուկ, 11 մետրանոց՝ Նեյմարի կատարմամբ և Մեսսիի արցունքները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցը Խորվաթիայի հավաքականն է։ Արգենտինան ուժերը կչափի Նիդերլանդների հավաքականի հետ։ Այս հանդիպումները կկայանան այսօր՝ համապատասխանաբար 19։00-ին և 23։00-ին։
Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն և դարձել գրափլինգի աշխարհի չեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ Զորիկ Հովհաննիսյանը դարձել է Աստանայում (Ղազախստան) ընթացող մինչև 15 տարեկանների գրափլինգի աշխարհի առաջնության հաղթող, հայտնել է Հայաստանի գրափլինգի...