Զինեդին Զիդանը մոտ ժամանակներս չի գլխավորի Ֆրանսիայի հավաքականը, թեպետ նախկին ֆուտբոլիստը ազգային հավաքականի մարզիչ դառնալու հնարավորություն է ունեցել: Այս մասին գրում է championat.com-ը՝ հղում անելով L’Equipe-ին:
Զիդանը առաջարկներ է ստացել նաև Բրազիլիայի, Պորտուգալիայի և ԱՄՆ-ի հավաքականներից, սակայն բոլոր երեքին էլ մերժել է:
Զիդանը նախընտրել է չմարզել հավաքականը, որի լեզվով չի խոսում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Զինեդին Զիդանը գլխավորել է Մադրիդի «Ռեալը» և գրանցել մի շարք նվաճումներ: