Սոֆի Լորենը Միլանում ներկա է գտնվել ռեստորաննային ցանցի հերթական մասնաճյուղի բացման արարողությանը. 88-ամյա դերասանուհին միջոցառմանը շքեղ տեսք է ունեցել։ Այս մասին հայտնում է The voice-ը։
Դերասանուհին երկար դադարից հետո հայտնվել է հանրության առաջ։ Լորենը կարմիր գորգի վրա է հայտնվել սպիտակ կոստյումով և վառ արտահայտված ադամանդներով։ Շքեղ կերպարը համալրվել է դերասանուհու շքեղ սանրվածքով։ Սոֆին նրբագեղ գանգուրներ է արել։ Լորենի դիմահարդարումն արվել է բնական երանգներով։
Նորաոճ հանդերձանքը համալրվել է մեծ արևային ակնոցներով և հսկայական ադամանդե վզնոցով: Սոֆին կրում էր նաև մեծ ականջօղեր և ծանրակշիռ մատանի։ 88-ամյա դերասանուհին ինքնավստահ կեցվածք է ընդունել՝ կանգնած բարձրակրունկներով։
Դերասանուհու երկրպագուները հիացած էին նրա կերպարով։ «Հոյակապ», «Անզուգական Սոֆի. միշտ հմայիչ», «Ոճի էտալոն: Անհավանական է», «Ես սիրում եմ նրա նրբագեղությունը: Իսկական լեգենդ», «Գերազանց ոճ, միշտ ճանաչելի և եզակի»,- արձագանքել են երկրպագուները։