Մենք վստահ էինք, որ դեռ 5-10 օր ունենք, բայց երեխան այլ ծրագրեր ուներ։ Այս մասին գրել է վերջերս մայրացած դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը։
Դերասանուհին նշել է, որ կծկումների ցավը թեթևացնելու համար իրեն էպիդուրալ անզգայացում են արել։ Նա նաև նշել է, որ ծննդատանը փոքրիկի հետ անցկացրել է 4 օր։
Օրերս հայտնի դարձավ, որ Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն իրենց որդուն Միքայել են անվանել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի ընտանիքում համալրում է սպասվում:
Հիշեցնենք, որ դերասանները ծանոթացել են մի քանի տարի առաջ, սակայն նրանց միջև զգացմունքները միայն վերջերս են բռնկվել։ Մայիսին լրագրողները հայտնել էին, որ Պավելն ու Զեփուրը ստորագրել են Մոսկվայի քաղաքացիական ակտերի գրանցման կետերից մեկում։ Իսկ օգոստոսի վերջին զույգը շքեղ հարսանիք է կազմակերպել։ Տոնակատարությունն անցկացվել է Օդինցովոյի «Ռոտոնդա» վիլլայում։ Նորապսակներին շնորհավորելու էին եկել հարազատներն ու մտերիմները։ Նշենք, որ Միքայելը Զեփյուռի առաջին երեխան է։ Իսկ Պավելը Ագաթա Մուցենիեցեի հետ ամուսնությունից մեկ որդի և մեկ դուստր ունի։