ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Covid19 համավարակի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութի մասին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Պատվաստանյութն ուսումնասիրվում է և գրանցված է Գամալիայի ինստիտուտի կողմից: Ես վստահ եմ, որ մասնագետները հրաշալի դեղամիջոց կպատրաստեն, որը շատ կօգնի մարդկանց։ Կորոնավիրուսի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութը պատրաստ կլինի սեպտեմբերին», – ասել Է ՌԴ նախագահը։