Իրավապահ մարմինների աշխատակիցները կիրակի օրը Բելառուսում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալել են 633 մարդու. ընդհանուր առմամբ՝ դրանց մասնակցել է շուրջ 31 հազար մարդ: Այս մասին երկուշաբթի հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պաշտոնյան նշել է, որ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, հանրապետության տարբեր բնակավայրերում գրանցվել է 42 բողոքի ակցիա։
Հիշեցնենք՝ ցույցերը Բելառուսում բռնկվել են օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների պատճառով, որոնց համաձայն Լուկաշենկոն հավաքել է ձայների 80 տոկոսը: