Սև ծովում մեկնարկել են «НАТО Poseidon 21» միջազգային զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են դաշինքի անդամ վեց երկրները: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
«Զորավարժություններին մասնակցում են Բուլղարիայի, Ֆրանսիայի,Հունաստանի, Ռումինիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայից զինված ուժերի ստորաբաժանումները: «НАТО Poseidon 21» զորավարժությունների նպատակն է ՆԱՏՕ-ի հնարավորությունների օպտիմալ օգտագործումը՝ դաշինքի արագ արձագանքման ուժեղացման տեսանկյունից»-նշվել է Ռումինիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Վարժանքների բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում: Զորավարժությունները կտևեն մինչև մարտի 6-ը, կմասնակցեն ավելի քան 700 զինծառայողներ, 13 նավ և 9 ինքնաթիռ: