Հռոմի պապը Սուրբ Զատիկին կոչ է արել դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և հաշտվել: Նրա ուղերձը ուղղված է եղել Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Նա անդրադարձել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Չափազանց շատ բռնության կա աշխարհում. Տե՛ր, դու մեր աշխարհն ես, օգնիր հաղթել պատերազմին: Թույլ տուր, որ Ուկրաինայի արևելքում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների հետևանքով գերեվարվածները կենդանի և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ: Այնպես արա, որ աշխարհի բոլոր կառավարությունները դադարեցնեն նոր սպառազինությունների մրցավազքը: Քրիստո՛ս, խաղաղություն տուր տանջված Սիրիային, որտեղ միլիոնավոր մարդիկ ապրում են անմարդկային պայմաններում», -ասել Է Ֆրանցիսկոսը։
Նա նշել է նաև, որ Քրիստոսի հարությունը հույս է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են համաճարակի, հիվանդների և բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Տե՛ր, թույլ տուր, որ հակամարտությունների գերին դարձածներն առողջ վերադառնան իրենց ընտանիքներ. Հռոմի պապի ուղերձը
«Քրիստոսի Հարությունը հույս է բոլոր երիտասարդների համար, որոնք ստիպված են երկար ժամանակ հրաժարվել ուսումնական հաստատություններ այցելելուց և ընկերների հետ շփվելուց: Մեզ բոլորիս անհրաժեշտ են ոչ թե վիրտուալ, այլ իրական հարաբերություններ»,-հավելել է Հռոմի պապը: