Իլոն Մասկի հիմնադրած և գլխավորած SpaceX մասնավոր ընկերության Crew Dragon տիեզերանավը պատմական թռիչքից հետո վերադարձել է Երկիր մոլորակ: Ընկերությունն այդ մասին հայտնել է Twitter-ի իր էջում։
TACC-ը հայտնել է, որ այդ ընթացքում անձնակազմի անդամները մի քանի գիտական հետազոտություններ են անցկացրել: Փորձարկումները մարդու օրգանիզմի վրա անկշռելիության ազդեցության մասին են եղել։ Դրանց արդյունքները, SpaceX-ի տվյալներով, կարող են էական նշանակություն ունենալ մարդկանց առողջության պահպանման համար ինչպես Երկրի վրա, այնպես էլ ապագա թռիչքների ժամանակ:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ի գիշերը SpaceX-ն առաջին անգամ գործարկեց Falcon 9 Crew Dragon տիեզերանավը, որի կազմում միայն քաղաքացիական անձինք էին: Նրանք երեք օր անցկացրել են տիեզերքում: