Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը աջակցություն է ցուցաբերում Հալեպում հայկական եկեղեցու և մարզադաշտի վերականգնմանը:
Ըստ կաթողիկոսարանի հաղորդագրության՝ վերանորոգվելու է Սուրբ Գևորգ եկեղեցին և Հալեպի Հայ մարմնակրթական ընդհանուր միության մարզադաշտը:
Ընդգծվում է, որ Սիրիայում հայ համայնքի վերականգնմանն աջակցելու աշխատանքները մշտապես եղել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաջնահերթություններից մեկը:
Ըստ հաղորդագրության ՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շարունակելու է աջակցել ոչ միայն Հալեպում, այլև Սիրիայի այլ շրջաններում իրականացվող վերականգնողական աշխատանքներին, որտեղ կան հայ համայնքներ: