ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը ենթադրում է, որ Թուրքիան ներկայումս հեռանում է ԱՄՆ-ից: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով նախարարի` դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթին: Ըստ նախարարի` Վաշինգտոնը նախատեսում է փոխել այդ իրավիճակը:
Այն հարցին, թե արդյոք Անկարան համարվում է «հուսալի գործընկեր», Էսպերը պատասխանել է. «Թուրքիան իրեն որպես գործընկեր չի դրսևորում և շարժվում է հակառակ ուղղությամբ»:
Էսպերն ընդգծել է, որ հակված է Թուրքիայի վերադարձի ուղիներ փնտրել և կարգավորել հարաբերությունները` նշելով նաև, որ ռազմական ոլորտում լավ հարաբերություններ ունեն: